«Լսեք, հպարտներ… մի օր մտածե՞լ եք՝ ինչո՞վ, ումո՞վ եք հպարտ»․ Մհեր Մկրտչյան
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Լսեք, հպարտներ…
Մի օր մտածե՞լ եք՝ ինչո՞վ, ումո՞վ եք հպարտ: Գուցե Ռոման Ամոյանո՞վ
Գո՞ւցե նրանով, որ իր ցավերով երկրի, մեր երկրի դրոշ ա՞ բարձրացրել
Ի՞նչ եք իրար հերթ չտալով ոստիկան պաշտպանում: Լավ, պաշտպանեք:
Գուցե այսօր ոստիկանը ձեր «հպարտ» լինելու հարցում մեծ դերակատարում ունի: Բայց տղուն ինչի՞ եք քլնգում: Իհարկե, «օրենքի առաջ բոլորը հավասար են»: Եթե հանցագործ են: Չեմպիոնը հանցագո՞րծ ա:
Հ.Գ. Հարգանք… Դրա մասին է խոսքը: Հարգանք մի մարդու հանդեպ, ում հաջողություններով ուրախացել եք նույնքան ինչքան ձեր հպարտ լինելով»:
Հիշեցնենք, որ այսօր ոստիկանները բռնի ուժ գործադրելով բերման էին ենթարկել ըմբիշ Ռոման Ամոյանին։
Լսեք, հպարտներ…Մի օր մտածե՞լ եք ինչով, ումով եք հպարտ: Գուցե Ռոման Ամոյանով՞Գուցե նրանով որ իր ցավերով երկրի, մեր…
Gepostet von Mher Mkrtchyan am Dienstag, 16. Juni 2020