Մեծաթիվ ոստիկանական ուժեր՝ ԱԺ դիմաց, խիստ հսկվում են Երեւան մտնող անցակետերը
Այսօր առավոտից մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել Ազգային Ժողովի առջեւ, կան նաեւ ջրցան մեքենաներ: 168.am-ին հասած տեղեկություններով ոստիկանները խիստ հսկողություն են սահմանել նաեւ մայրաքաղաք մտնող ոստիկանական անցակետերում:
Հիշեցնենք՝ խորհրդարանն այսօր քննարկում է գլխավոր դատախազի միջնորդությունը` ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու, նրա նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնություն տալու վերաբերյալ: Ազգային ժողովի դիմաց են նաեւ ԲՀԿ աջակիցները, որոնց ոստիկանները հորդորում են սոցիալական հեռավորություն պահել եւ հիշեցնում՝ ՀՀ-ում սահմանված արտակարգ դրության պայմաններում արգելվում են հավաքները, ցույցերը: