Բաժիններ՝

Հայտնի է աշխարհի ամենաթանկ ավտոմոբիլային ընկերությունը

Tesla-ի կապիտալիզացիան հասել է 190 միլիարդ դոլարի: Դա նրան դարձրել է աշխարհի ամենաթանկ ավտոմոբիլային ընկերությունը: Իլոն Մասկի ընկերության բաժնետոմսերն աճուրդում հատել են հազար դոլարի սահմանը, գրում է Bloomberg-ը:

Եթե ​​տարվա սկզբին Tesla-ի բաժնետոմսերը հնարավոր էր գնել 420 դոլարով, ապա այժմ դրանց արժեքը 1025 դոլար է: Ընդամենը վեց ամսվա ընթացքում Tesla-ի բաժնետերերն ավելացրել են իրենց կապիտալը գրեթե 2.5 անգամ:

Երկրորդ տեղում Toyota-ն է՝ 182 միլիարդ դոլար: Երրորդը Volkswagen-ն է՝ 75 միլիարդ դոլար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս