Հայաստանը մտադիր է հաջորդ տարի Մեքսիկայում դեսպանատուն հիմնել

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից  հայտնում են, որ Նյու-Յորքում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 28-ին հանդիպումներ է ունեցել Մեքսիկայի, Կուբայի և Գվատեմալայի արտգործնախարարների հետ:

Երկկողմ հարաբերությունների խթանմանն էր նվիրված Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Մեքսիկայի արտաքին գործերի քարտուղար Պատրիցիա Էսպինոսայի հետ: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկել են համագործակցությունը զարգացնելու նպատակով առաջիկայում նախատեսվող համատեղ քայլերը՝ իրավապայմանագրային դաշտի ամրապնդման, քաղաքական երկխոսության ակտիվացման, միջխորհրդարանական կապերի զարգացման ուղղությամբ: Հայաստանի արտգործնախարարն իր գործընկերոջը տեղեկացրել է հաջորդ տարի Մեխիկոյում դեսպանատուն հիմնելու Հայաստանի մտադրության մասին:

Էդվարդ Նալբանդյանն իր մեքսիկացի գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը:

Տեսանյութեր

Լրահոս