«Մեսսիի խորհուրդներին պետք է ուշադրություն դարձնել». Դե Յոնգ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանկի դե Յոնգը կիսել է իր կարծիքը հարձակվող Լիոնել Մեսսիի վերաբերյալ:
««Բարսելոնայում» ես նույն դերը չունեմ, որքան «Այաքսում» և Նիդեռլանդների հավաքականում, քանի որ մենք խաղում ենք երկու հենակետային կիսապաշտպաններով:
Ես պետք է հարմարվեմ, այժմ ամեն ինչ վատ չէ, բայց կարող եմ ավելի լավանալ: Ես ամենալավն եմ խաղում, երբ չեմ գրավում առավել պաշտպանողական կամ առավել հարձակողական դիրք:
Եթե Լիոնել Մեսսին խոսում է ձեզ հետ և խորհուրդներ է տալիս, ապա ձեզ հարկավոր է լսել, քանի որ նա աշխարհի ամենալավ խաղացողն է՝ մեծ փորձով: Մեսսիի խորհուրդներին պետք է ուշադրություն դարձնել։
Երբեմն նա ասում է` ավելի խորը խաղալ կամ եզրին մոտենալ: Սրանք մանրուքներ են, բայց դրանք շատ կարևոր են»,- ասել է Դե Յոնգը:
Սիրարփի Աղաբաբյան