ՉԼ խաղերը կարող են հյուրընկալել երեք երկիր
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի մնացած խաղերը հյուրընկալելու հայտ կներկայացնեն երեք երկիր:
Ռուսաստանը, Գերմանիան և Պորտուգալիան պատրաստ են հյուրընկալել Չեմպիոնների լիգայի հաջորդիվ կայանալիք խաղերը: Քառորդ եզրափակիչից սկսած բոլոր խաղերը կարող են անցկացվել 100 կմ շառավղի 4 մարզադաշտերում: Գերմանիան պատրաստ է խաղերն ընդունել Ֆրանկֆուրտում, Մայնցում, Հոֆենհայմում և Դարմշտադտում: