ՀԱԿ-ը չէր կարող մարտի 1-ի հարցը չբարձրացնել ԱԺ-ում

ՀԱԿ անդամ, «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանն այսօրվա ասուլիսում հայտարարեց, թե ԱԺ ՀԱԿ խմբակցության կողմից «Մարտի 1»-ի գործով նոր խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը քաղաքական է:

Միաժամանակ նա նշեց, թե նույնիսկ այդ պարագայում` ՀԱԿ-ի քայլը դրական է, քանի որ խորհրդարան մտնելով ՀԱԿ-ը չէր կարող այդ խնդիրը չբարձրացնել:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Տեսանյութեր

Լրահոս