Բաժիններ՝

Երևանում կանցկացվի ԱՊՀ երկրների բժշկական բուհերի գիտական կառույցների նստաշրջանը

Վաղը՝ սեպտեմբերի 27-ին, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում կմեկնարկի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բժշկական բուհերի երիտասարդական գիտական կառույցների ներկայացուցիչների 9-րդ նստաշրջանը, որը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանը՝ ի դեմս ուսանողական գիտական ընկերության։ Այս մասին 168.am– ին հայտնում են  Հայաստանի երիտասարդական հիմնադրամից:

Երիտասարդական գիտական կառույցների ներկայացուցիչների 9-րդ նստաշրջանի նպատակն է ակտիվացնել միջբուհական հարաբերությունները, ընդլայնել երիտասարդ գիտնականների հնարավորությունները, ինչպես նաև քննարկել երիտասարդական գիտական կառույցների գործունեության կառավարման և ֆինանսավորման հարցեր և կնշել դրանց լուծման ուղիները։

Նշենք, որ եռօրյա նստաշրջանին կմասնակցեն ԱՊՀ երկրների բժշկական բուհերի բակալավրիատի ուսանողներ, մագիստրոսներ, օրդինատորներ, երիտասարդ գիտնականներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս