Ճապոնիայի նախկին վարչապետը ընտրվել է ընդդիմադիր խոշորագույն կուսակցության ղեկավար

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձյո Աբեն այսօր ընտրվել է երկրի ընդդիմադիր խոշորագույն Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար:

Լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամների քվեարկության երկրորդ փուլում Աբեն պարտության է մատնել Ճապոնիայի պաշտպանության նախկին նախարար Սիգերա Իսիբեին: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Սինձյո Աբեն հայտնի է իր կոշտ դիրքորոշմամբ՝ կապված արտաքին քաղաքականության հետ, այդ թվում՝ Չինաստանի հետ Սենկակու կղզիների տարածքային վեճում:

Այն դեպքում, եթե լիբերալ-դեմոկրատները հաղթեն խորհրդարանական հաջորդ ընտրություններում, Աբեն կվերադառնա Ճապոնիայի վարչապետի պաշտոնին:

Տեսանյութեր

Լրահոս