2030-ին քաղցկեղով հիվանդների թիվը կնվազի 17%-ով
10 տարի անց քաղցկեղով հիվանդների թիվը զգալիորեն կնվազի: Այս մասին տեղեկացնում է BBC-ն` նշելով, թե քաղցկեղի հետ կապված՝ Մեծ Բրիտանիայում կատարված հետազոտությունը պնդում է, որ թվի նվազումը պայմանավորված կլինի նրանով, որ ավելի քիչ մարդիկ են ծխում: Բացի այդ` քաղցկեղով հիվանդների թվի նվազումը պայմանավորված կլինի նաև հիվանդության ախտորոշման և բուժման ոլորտում տեղի ունեցող առաջընթացով: Հետազոտության հեղինակները կանխատեսում են, որ 2030-ին քաղցկեղով հիվանդների թիվը կնվազի 17%-ով:
Հիվանդների թվի նվազում է կանխատեսվում թոքերի, կրծքագեղձի, շագանակագեղձի քաղցկեղի դեպքում: Գիտնականները կանխատեսում են, որ ամենամեծ նվազումը կնկատվի ձվարանների քաղցկեղի թվի մեջ՝ 43%: