Սաակաշվիլին մեկնել է Միացյալ Նահանգներ
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր մեկնել է Միացյալ Նահանգներ՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով։ Այս մասին հայտնում է apsny.ge-ն՝ վկայակոչելով նախագահի կայքի հաղորդագրությանը։
Նիստի շրջանակներում նախատեսված է նաև Սաակաշվիլիի ելույթը։