Գտիր տարբերությունը
Անցած կիրակի օրը Հայաստանի հինգ` Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերի 379 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայացել:
Բոլոր խոշոր համայնքներում, բացառությամբ` Եղեգնաձոր քաղաքի, հաղթել են Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները: Նույն օրը` սեպտեմբերի 23-ին, Բելառուսում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնք անց էին կացվում մեծամասնական ընտրակարգով: 110 պատգամավորներից ընտրվել են 109-ը:
Բոլորն էլ` իշխանության ներկայացուցիչներ: