Թայվանը 75 ձկնորսական նավ է ուղարկել վիճելի կղզիների տարածք

Թայվանը 75 ձկնորսական նավ է ուղարկել Սենկակու (չինական անվանումը Դյաոյույդաո) վիճելի կղզիների տարածք՝ որպես բողոք Ճապոնիայի կառավարության կողմից այդ տարածքների «ազգայնացման» դեմ: Այս մասին հաղորդում է չինական «Սինհուա» գործակալությունը:

Ձկնորսական նավատորմը դուրս է եկել այսօր՝ օրվա երկրորդ կեսին: Գործակալությունը նշում է, որ դրանք կմտնեն վիճելի կղզիների տարածք՝ շրջակա ջրերում ձկնորսության իրավունքը պաշտպանելու համար:

Թայվանական մամուլի հաղորդմամբ՝ ձնկորսական նավերին ուղեկցում են տասնյակ պարեկային նավեր, որոնց նպատակն է ապահովել ձկնորսների անվտանգությունը: Սեպտեմբերի 25-ին դրանք պետք է հասնեն Սենկակուի շրջան: Չի բացառվում, որ ցանկության դեպքում ոմանք կարող են ոտք դնել կղզիներ:

Հիշեցնենք, այսօր ավելի վաղ Սենկակու կղզիների տարածք էին մտել նաև չինական նավերը և մի քանի ժամ անց դուրս եկել այնտեղից:

Տեսանյութեր

Լրահոս