Բաժիններ՝

Յագուարները վերադարձել են Գվատեմալայի ջունգլիներ կորոնավիրուսի պատճառով

Յագուարները վերադարձել են Գվատեմալայի «Տիկալ» ազգային պարկի ջունգլիներ: Նրանց լուսանկարները հրապարակվել են Գվատեմալայի՝ հատուկ պահպանվող տարածքների ազգային խորհրդի և «Տիկալ» պարկի վարչակազմի կողմից, գրում է Publi News-ը:

Այգու աշխատակիցները նշել են, որ այդ գիշատիչներին վաղուց չեն տեսել տարածքում, և նրանք, ըստ երևույթին, վերադարձել են կորոնավիրուսի համաճարակի կապակցությամբ հայտարարված կարանտինում գտնվող մարդկանց բացակայության պատճառով:

«Մենք ջունգլիներում տեսնում ենք այնպիսի կենդանիների, որոնք նախկինում բացակայում էին մարդկանց ներկայության պատճառով»,- ասաց Գվատեմալայի նախագահ Ալեխանդրո Ջամատեին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս