 
                        Ծնկի ենք գալիս անմեղ զոհերի առաջ. Էլենի Թեոխարիուս
 
                                    Եվրախորհրդարանի՝ Կիպրոսը ներկայացնող պատգամավոր (2009-2019) Էլենի Թեոխարիուսը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
Նա մասնավորապես գրել է, որ մեծարում և հարգում է հայ եղբայրներին, որոնք սպանվել են Փոքր Ասիայում մուսուլմանների ամբոխի կողմից: «Ծնկի ենք գալիս անմեղ մարդկանց, կանանց, երեխաների, տարեցների, անպաշտպան և անզեն զոհերի առաջ»,-նշել է նա:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        