Երևանի Իսակովի պողոտայում գտնվող ջրանցքում խոշոր եղջերավոր անասուն է ընկել
                                    Ապրիլի 19-ին, ժամը 14:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 23/25 հասցեում գտնվող ջրանցքում խոշոր եղջերավոր անասուն է ընկել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ջրանցքից դուրս են բերել խոշոր եղջերավոր անասունին։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    