Գրիզմանը ցանկանում է մնալ «Բարսելոնա»-ում
Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի և «Բարսելոնա»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը ցանկություն չունի հեռանալու ներկայիս ակումբից: Այս մասին գրում է Marca-ն:
Գրիզմանը մտադիր է պայքարել իր տեղի համար մեկնարկային կազմում, անգամ այն դեպքում, եթե գալիք տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բարսելոնա»-ին միանա Լաուտարո Մարտինեսը:
Գրիզմանը գալիք մրցաշրջանում կփոխի նաև խաղաշապիկի համարը` հանդես գալով 7 համարի ներքո: