Արցախում կորոնավիրուսի վարակով հաստատված 6 քաղաքացուց երեքի վիճակը գնահատվում է բավարար, երկուսինը՝ միջին ծանրության

Արցախի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի վարակով հաստատված 6 քաղաքացուց երեքի վիճակը գնահատվում է բավարար, երկուսինը՝ միջին ծանրության, մյուսի մոտ վարակին բնորոշ ախտանիշներ չկան:

Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

«Այս պահի դրությամբ Արցախում նոր թեստավորված քաղաքացիներ չկան:
Կորոնավիրուսի վարակով հաստատված 6 քաղաքացուց երեքի վիճակը գնահատվում է բավարար, երկուսինը՝ միջին ծանրության, մյուսի մոտ վարակին բնորոշ ախտանիշներ չկան»,- նշված է հայտարարության մեջ:

ℹ️ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս պահի դրությամբ նոր թեստավորված…

Gepostet von Արցախ / Տեղեկատվական շտաբ am Dienstag, 14. April 2020

 

Տեսանյութեր

Լրահոս