 
                        Վրաստանի վարչապետը հնարավոր է համարում երկրում կարանտինի ռեժիմի խստացումը
 
                                    Կարանտինի ռեժիմի խստացում հնարավոր է ոչ միայն Վրաստանի առանձին շրջաններում, այլև երկրի ամբողջ տարածքում:
Ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:
Վրաստանի վարչապետը նշել է, որ երկրում ավելացել է այն շրջանների թիվը, որտեղ արձանագրվել են կորոնավիրուսի հաստատման դեպքեր:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        