««Ոսկե գնդակը» պետք է շնորհվի միայն Մեսսիին»․ Ֆիլիպե Լուիս
«Ատլետիկոյի» նախկին պաշտպան Ֆիլիպե Լուիսը, որն այժմ հանդես է գալիս «Ֆլամենգոյի» կազմում, բացատրել է, թե ինչու նա երբեք չի խնդրել Լիոնել Մեսսիին փոխանակել խաղաշապիկները:
«Ես միշտ գնում էի պայքարի` փորձելով կանգնեցնել նրան, բայց նա երբեք չի նախատել ինձ դրա համար: Ես հիանում եմ Մեսսիի խաղով:
Ես նրանից երբեք չեմ խնդրել խաղաշապիկ, քանի որ դուրս եմ գալիս դաշտ՝ հաղթելու, և ոչ թե՝ ասելու, որ ես խաղում էի նրա դեմ:
Բոլորը գիտեն իմ կարծիքը Մեսսիի մասին: Կարելի է միայն նրանով հիանալ, քանի որ հայտնի չէ, թե քանի տարի, տասնամյակ կպահանջվի ևս մեկ այդպիսի խաղացողի հայտնվելու համար:
«Ոսկե գնդակը» պետք է հանձնել միայն նրան»,- ասել է Լուիսը:
Սիրարփի Աղաբաբյան