«Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Նելսոն Զուլոյանը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Նելսոն Զուլոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը։ Այս մասին 168.am-ին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:

Տեսանյութեր

Լրահոս