Վիդալը չի կրճատելու իրեն պատկանող չիլիական ակումբի ֆուտբոլիստների աշխատավարձերը
«Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրո Վիդալը հայտարարել է, որ չի կրճատելու աշխատավարձերը «Ռոդելինոյում»:
32-ամյա կիսապաշտպանը Չիլիի չորրորդ դիվիզիոնի ակումբի սեփականատերն է: Նա աշխատակիցներին հավաստիացրել է, որ ճգնաժամային իրավիճակը չի ազդի եկամուտների վրա:
«Ռոդելինոն» կհարգի ընթացիկ պայմանագրերի պայմանները և անգամ դժվար ժամանակներում կհոգա աշխատակիցների ծախսերը։
«Մենք դուրս կգանք այս իրավիճակից և միասին կանենք դա»,- ասված է ակումբի հայտարարության մեջ:
Վիդալը նաև Գարի Մեդելի և Կարմիր խաչի հետ միասին սկսել է միջոցներ հավաքել հայրենի Չիլիում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները նախկինում համաձայն էին 70 տոկոսով նվազեցնել աշխատավարձերը։
Սիրարփի Աղաբաբյան