Օտարերկրյա պետություններում Ադրբեջանի դեսպանները կանչվել են Բաքու

Ադրբեջանի օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական առաքելությունների ղեկավարները ժամանել են Բաքու` մասնակցելու վերջին տարիներին արդեն չորրորդ անգամ անցկացվող խորհրդակցությանը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը` վկայակոչելով ադրբեջանական gundeminfo.az լրատվական կայքը, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Էլման Աբդուլլաեւը:

Նրա խոսքով` հավաքի հիմնական նպատակը «Ադրբեջանի դիվանագիտության հիմնական ուղղությունների որոշակիացումն ու պետության ղեկավարի կողմից համապատասխան հանձնարարություններ տալն է»: «Նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ խորհրդակցությունը նախատեսված է անցկացնել սեպտեմբերի 21-23-ին», -ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը:

Տեսանյութեր

Լրահոս