Արարատի մարզում վրաերթի հետևանքով 30 գառ տեղում սատկել է. Shamshyan.com
Երեկ՝ ապրիլի 4-ին, ժամը 22:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 37-ամյա Աշոտ Գ.-ն Գինեվետ գյուղի վարչական տարածքում իր վարած Nissan X-Trail մակնիշի 69 MQ 999 համսարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մեծ թվով գառների:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գառներից 30-ը տեղում սատկել են, մի մասն էլ՝ վնասվածքներ է ստացել:
Ոստիկանությունը պարզում է գառների տիրոջ ինքնությունը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։