Կարեն Առուստամյանը նշանակվել է Հաշվեքննիչ պալատի անդամի ժամանակավոր պաշտոնակատար
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Առուստամյանին Հաշվեքննիչ պալատի անդամի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 138-րդ հոդվածը և հաշվի առնելով Սահմանադրական դատարանի 2020 թվականի մարտի 31-ի ՍԴՈ-1518 որոշումը. Կարեն Առուստամյանին նշանակել Հաշվեքննիչ պալատի անդամի ժամանակավոր պաշտոնակատար»,- ասված է նախագահի հրամանագրում: