«ՀՀ-ին կորոնավիրուսի ախտորոշման թեստերի հարցով դիմելու կարիք չի եղել. ուղարկված բոլոր փորձանմուշներն արագ թեստավորվում են». Արցախի ԱՆ

ՀՀ-ին կորոնավիրուսի ախտորոշման թեստերի հարցով դիմելու կարիք չկա. այս մասին 168.am-ին վստահեցրին Արցախի առողջապահության նախարարությունից` պատասխանելով հարցին՝ արդյոք Արցախը թեստերի կարիք ունի, եթե այո` այս հարցով չե՞ն դիմել ՀՀ-ին:

«Թեստավորման գործընթացն արվում է ՀՀ-ում, Արցախում  այս պահին խնդիրը լուծում ենք՝ փորձանմուշները ՀՀ ուղարկելով:  Արցախից ուղարկված բոլոր փորձանմուշներն արագ թեստավորվում են և  պատասխաններն օպերատիվորեն ստանում ենք, ուստի այդ հարցով ՀՀ դիմելու կարիք չի եղել և չենք դիմել»,- ասացին գերատեսչությունից:

Տեսանյութեր

Լրահոս