Հաքերները կոտրել են Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները տպագրած ամսագրի կայքը
Հաքերները կոտրել են ֆրանսիական «Charlie Hebdo» ամսագրի կայքը, այն բանից հետո, երբ ամսագիրը հրատարակել է Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները: Այս մասին գրում է «International Business Times»-ը: Ըստ որի՝ «Charlie Hebdo»-ի ներկայացուցիչն ասել է, որ ամսագրի աշխատակազմը մի քանի անգամ նամակներ է ստանցել, որը քննադատում էր խմբագրության որոշումը՝ հրապարակել մարգարեի ծաղրանկարները: Այդումանայնիվ, դեռևս որևէ մի հաքերային խմբավորում իր վրա չի վերցրել հարձակման պատասխանատվությունը:
Նշենք, որ ոստիկանությունը պարեկային ծառայություն է ուղարկել ամսագրի խմբագրություն:
Հիշեցնենք, որ «Charlie Hebdo» 2007թ. վերատպել էր Մուհամմեդի ծաղրանկարները, որը տպագրվել էր դանիական թերթում: Այդ ամենը հանգեցրել էր սկանդալի ու թերթի խմբագրությունն այրելուն: