Ադիբեկյանը հարցումներ է կատարում նաև բնամթերքով

Ի պատասխան 168.am-ի հարցին, թե այս ընթացքում քաղաքական ուժերի կողմից սոցհարցումներ անցկացնելու համար պատվերներ ստացե՞լ եք, «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն ասաց.

«Մենք պատվեր ստանում ենք միայն այն ժամանակ, երբ շտաբեր են ձևավորվում, իրենց ֆինանսական կարողություններն են կուտակում, ընդ որում` հարցումը պարտադիր չէ` պատվեր լինի գումարային տեսքով, կարող է լինել, որ տրանսպորտ տան, ինչ-որ հարցերում աջակցեն, տպագրության ծախսերը փակեն, դա մի ուրիշ պատմություն է:

Բայց քանի որ դեռևս շտաբերը չկան, նախընտրական ֆոնդերը դեռ չեն կուտակվել, դրա մասին խոսելն անիմաստ է: Մենք` որպես մասնագիտացված և միակ ճիշտ ընտրությունները կռահող կազմակերպություն` երևի աշխարհում, ոչ միայն Հայաստանում, պարտավոր ենք սկսել հիմա, որ հետագայում զարգացումներին հետամուտ լինենք: Մենք արդեն սկսել ենք մեր միջոցներով, իսկ հետագայում, եթե պատվիրատու լինի, մենք այս ինֆորմացիան նրան կվաճառենք»:

Տեսանյութեր

Լրահոս