Եվրասիական խորհրդարանի ստեղծումն իրական չէ, դա միայն Ռուսաստանի ցանկությունն է. Ղազախստան

Ղազախստանի իշխող «Նուր Օթան» կուսակցության քարտուղար Եռլան Քարին հայտարարել է, որ Եվրասիական խորհրդարանի ստեղծման գաղափարը անիրագործելի է: Այս մասին գրել է ղազախական «Ժամանակ» թերթը՝ «Ու չերազեք» խորագրով:

«Եվրասիական միության ձևավորումը միայն ռուսական կողմի ցանկությունն է: Այդ պատճառով, չնայած Եվրասիական խորհրդարանի ստեղծման մասին պարբերաբար հնչող հաղորդագրություններին, խոսել այն մասին, որ այդ համաձայնությունը ձեռք է բերվել, սուտ կլիներ: Իրականում, այս ու նմանատիպ գաղափարները չեն արտահայտում համագործակցության ռազմավարական հորիզոնների տեսլականը ինտեգրացման գործընթացի մյուս մասնակիցների հետ, մասնավորապես մեր երկրի կողմից»,- ասել է Քարինը այդ հրատարակության հետ զրույցում:

Նա նկատել է, որ Եվրասիական խորհրդարանի ստեղծումն իրական չէ ո՛չ մոտ, ո՛չ միջնաժամկետ, ո՛չ էլ անգամ հեռավոր» հեռանկարում:

Տեսանյութեր

Լրահոս