Ֆրանսահայերը Ալիևին դիմավորել են «հանցագործ» վանկարկումով (տեսանյութ)
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Փարիզ այցն ուղեկցվել է բողոքի ցույցերով: Հարյուրավոր մարդիկ նրան դիմավորել են՝ վանկարկելով «հանցագործ», գրում է ֆրանսիական Le Monde-ը: Ըստ աղբյուրի՝ խոսքը 600 հայ ցուցարարների մասին է: Ի թիվս այլոց, նրանք վանկարկել են նաև «Ալիև՝ ֆաշիստ. կորի՛ր Ֆրանսիայից»:
Իսկ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն Ալիևին կոչ է արել «վերականգնել Հայաստանի հետ վստահության մթնոլորտը», որպեսզի հնարավորություն ստեղծվի վերսկսել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները՝ Մինսկի խմբի ձևաչափում:
Ալիև-Օլանդ հանդիպումը տևել է մոտ կես ժամ:
Այս ամենը նախորդել է Լուվրի թանգարանում Իսլամական մշակույթի նոր ցուցասրահների բացման արարողությանը: Ալիևն այս սրահների բացման մեկենասներից է:
Համացանցում հայտնվել է նաև ֆրանսահայերի բողոքի ցույցի տեսանյութը, որին ծածանվել է նաև ԼՂՀ դրոշը: