Բաժիններ՝

«Կոչ եմ անում բոլորիս խստորեն պահպանել պարետի որոշումներով նախատեսված պահանջները». Ռուստամ Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կոչ է անում խստորեն պահպանել արտակարգ դրության ռեժիմի պարետի որոշումներով նախատեսված պահանջները: Այս մասին Բադասյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Սիրելի՛ հայրենակիցներ, հրապարակվել են Պարետի հետևյալ որոշումները. 1. Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ (bit.ly/2UxYVll) և 2. Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ (bit.ly/39hJnaJ):

Կոչ եմ անում բոլորիս խստորեն պահպանել այս որոշումներով նախատեսված պահանջները՝ առողջապահության ոլորտում օրուգիշեր աշխատող մեր գործընկերներին օգնելու համար»,- գրել է Բադասյանը:

Նախարարը հավելել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վաղվանից մինչև մարտի 31-ը նախարարությանը ենթակա մարմինների սպասարկման գրասենյակները չեն գործելու, քիչ անց կհրապարակեն նաև Արդարադատության նախարարության գործող հեռախոսահամարների, կայքէջերի, էլեկտրոնային փոստի հասցեների և կապի այլ միջոցների վերաբերյալ տվյալներ, որոնց միջոցով հնարավոր կլինի արձագանքել քաղաքացիների «անհետաձգելի կարիքներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս