Ըստ «Երևան Սիթի»-ից տրամադրված տեղեկատվության՝ թանկացումն արձանագրվել է դեռևս փետրվար ամսից. ՏՄՊՊՀ
168.am-ն այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից հետարքրքվել էր՝ ինչով է պայմանավորված «Երևան Սիթի»-ում կոճապղպեղի (իմբիր) գնի թանկացումը (1600-1700 -3500 դրամ) և արդյոք ՏՄՊՊՀ-ն պարզե՞լ է՝ թանկացման օբյեկտի՞վ, կամ սուբյեկտիվ պատճառները:
Մեր հարցմանն ի պատասխան՝ՏՄՊՊՀ-ից պարզաբանում են, որ «Երևան Սիթի»- առևտրի ցանցի կողմից իրենց տրամադրված տեղեկատվության համաձայն՝ կոճապղպեղի գնի թանկացումը արձանագրվել է դեռևս փետրվար ամսից սկսած և պայմանավորված է մատակարարման գնի աճով:
Այսպես՝ փետրվարի 2-ին կազմել է 1990 դրամ փետրվարի 6-ին՝ 2190 դրամ, փետրվարի 14-ին՝ 2195 դրամ, փետրվարի 16-ին՝ 2225 դրամ, փետրվարի 23-ին՝ 2520 դրամ, մարտի 1-ին՝ 2875 դրամ, մարտի 6-ին՝ 3550 դրամ և մարտի 21-ից մինչև մարտի 23-ը ներառյալ 3530 դրամ։
ՏՄՊՊՀ-ից միաժամանակ տեղեկացնում են, որ 44 անուն ապրանքների ցանկում, որոնց մասով ՏՄՊՊՀ-ն մոնիթորինգ է իրականացնում, կոճապղպեղը ներառված չէ: