Բոլոր դատարաններին հատկացվել են տեսախցիկներ և պրոյեկտորներ. ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը տեղեկացնում է, որ հաշվի առնելով երկրում կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում դատարանների բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությունը և առկա օրենսդրական հնարավորությունները՝ Հայաստանի Հանրապետության բոլոր
դատա­րաններին հատկացվել են տեսախցիկներ և պրոյեկտորներ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածին համապատասխան` դատավարության մասնակիցների մասնակցությունը դատական նիստերին՝ տեսաձայնային հեռահա­ղորդակցության միջոցների կիրառմամբ ապահովելու նպատակով:

Այս պահին ընթանում են ինժեներատեխնիկական համապատասխան աշխատանքներ՝ յուրաքանչյուր դատարանում դատական նիստերի առնվազն մեկ դահլիճում տեսաձայնային անհրաժեշտ սարքավորումների տեղադրման միջոցով տեսաձայնային հաղորդակցության հնարավորությունն ապահովող համակարգի ներդրման ուղղությամբ:

Տեսահաղորդակցության միջոցով դատական նիստերի մեկնարկը կտրվի առաջիկա օրերին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031