Բաժիններ՝

Կորոնավիրուսով վարակված 194 անձանց շրջանում ծանր և ծայրահեղ ծանր հիվանդներ չկան. Զեկուցել է նախարարը

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի այսօրվա՝ մարտի 23-ի նիստի ժամանակ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանատուները զեկուցել են կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:

Նշվել է, որ ներկայումս քայլեր են կատարվում թեստերի եւ դիմակների նոր խմբաքանակների ներկրման ուղղությամբ:

Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն ընդգծել է՝ այժմ հանրապետությունում կորոնավիրուսի կանխարգելման ուղղութամբ իրավիճակը գտնվում է վերահսկողության ներքո եւ ողջ ուշադրությունը կենտրոնացված է կանխարգելիչ միջոցառումների վրա:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ ավելացրել է, որ կորոնավիրուսով վարակված 194 անձանց շրջանում ծանր եւ ծայրահեղ ծանր հիվանդներ չունենք, բոլորի վիճակը գնահատվում է բավարար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031