Իրանում կորոնավիրուսից մահացել է լրագրողը, ով չէր հավատում համաճարակին ու ձեռք առնելու համար լիզում էր սրբավայրերը
Պանդեմիան մարդկանց երեք ճամբարների է բաժանել` նրանց, ովքեր սթափ են գնահատում իրավիճակը, նրանց, ովքեր չափազանցնում կամ, ընդհակառակը, թերագնահատում է վտանգը։ Վերջիններս թիվը աստիճանաբար մեծանում է։ Ընդ որում, դավադրության տեսության կողմնակիցներ կան նաև լրագրողների շրջանում։
Օրինակ, Իրանում ԶԼՄ ներկայացուցիչները ապացուցելու համար, որ ոչ մի կորոնավիրուս էլ չկա, լիզում էին սրբավայրերը, սկզբունքորեն հրաժարվում էին դիմակ կրելուց` պնդելով, որ հիվանդությունը հորինվածք է, և առհասարակ իշխանությունները պետք է գործողություններ ձեռնարկեն, խուճապը կանգնեցնելու համար։ Այս մասին տեղեկացնում է kp.ru-ն։ Այդպես էր վարվում բառ լրագրող Համեդ Ջալալի Քաշանեն։
While the city of Qom is the epicentre of #CoronaVirus in Iran, authorities refuse to close down religious shrines there.
These pro-regime people are licking the shrines & encouraging people to visit them.
Iran's authorities are endangering lives of Iranians & the world pic.twitter.com/s9o6zYhzNQ
— Masih Alinejad ?️ (@AlinejadMasih) February 29, 2020
Նա կառավարությանը մեղադրում էր քաղաքացիներին միտումնավոր կորոնավիրուսով վախեցնելու մեջ, որ կարողանան ազդել ընտրությունների արդյունքների վրա, և նույնիսկ խոստովանել էր, որ ինքն էլ կցանկանար վարակվել կորոնավիրուսով հայփի համար։ Այս ամենը նա ասաց այն ժամանակ, երբ բարձր ջերմությամբ հայտնվեց հիվանդանոցում։
«Ահա գրիպի պատճառով հայտնվել եմ հիվանդանոցում։ Կցանկանայի, որ կորոնավիրուս լիներ։ Կարելի էր մի լավ ծիծաղել»,- թվիթերում գրել էր 21-ամյա լրագրողը փետրվար ամսին։
Դա իսկապես կորոնավիրուս էր։ Փետրվարի 29-ին Քաշանեն մահացավ։ Նրա մահը հաստատում է YJC գործակալությունը։
Պատրաստեց 168.am-ը։