Շախմատի հավակնորդների մրցաշարում կկայանան 6-րդ տուրի խաղերը
Շախմատի հավակնորդների մրցաշարում կկայանան 6-րդ տուրի պարտիաները:
Այս տուրում միմյանց դեմ կմրցեն Ալեքսանդր Գրիշչուկ-Ֆաբիանու Կարուանա, Կիրիլ Ալեքսեենկո-Անիշ Գիրի, Յան Նեպոմնյաշչի-Դին Լիժեն, Հաո Վանգ-Մաքսիմ Վաշիե-Լագրավ զույգերը:
Այժմ մրցաշարային աղյուակի առաջատարը Յան Նեպոմնյաշչին է, ով ունի 3,5 միավոր: 3 միավոր ունի Մաքսիմ Վաշիե-Լագրավը:
Մրցաշարին մասնակցում են 8 շախմատիստ՝ Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Անիշ Գիրին, Ալեքսանդր Գրիշչուկը, Յան Նեպոմնյաշչին, Կիրիլ Ալեքսեենկոն, Վան Հաոն և Մաքսիմ Վաշիե-Լագրավը: