Լիսկան ու Մաքսիմը Մեղրու նորընտիր քաղաքապետին ստիպել են դառնալ ՀՀԿ-ական
Քիչ առաջ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքից 168.am-ին հայտնեցին իրենց հիասթափությունը մարզային իշխանություններից: Ըստ նրանց` սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իրենք ընտրել էին անկուսակցական, անհատ ձեռներեց Արշավիր Հովհաննիսյանին, ով, բնակիչների խոսքով, անկուսակցական էր:
Հիշեցնենք, որ Արշավիր Հովհաննիսյանն ընտրություններում հաղթել էր Մեղրու նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Սերգեյ Հայրապետյանին:
Սակայն, մեղրեցիների ասելով, օրեր առաջ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն ու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» տնօրեն Մաքսիմ Հակոբյանը ճնշել են Մեղրու նորընտիր քաղաքապետին` ստիպելով անցնել ՀՀԿ-ի շարքերը: Ա. Հովհաննիսյանն էլ` չդիմանալով այդ ճնշումներին, անդամագրվել է ՀՀԿ-ին: