Թուրք զինվորականն առաջարկել է Ադրբեջանի բոլոր զորամասերում կանգնեցնել կացնավոր մարդասպանի արձանը
Թուրքիայի քաղաքացի, պաշտոնաթող գնդապետ Բադրի Ուսթուները շնորհակալական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ կապված տխրահռչակ Ռամիլ Սաֆարովին ներման արժանացնելու հետ: Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:
Նամակում թուրք պաշտոնաթող զինվորականը նշել է, որ Ալիևի փոխարեն ինքը նույնպես կվարվեր նման կերպ: Բացի այդ, նա Ալիևին առաջարկել է բոլոր զորամասերում կանգնեցնել Սաֆարովի հուշարձանը, որպեսզի դա օրինակ ծառայի ադրբեջանցի յուրաքանչյուր զինվորի համար: