Ռուսաստանը փակում է ցամաքային ճանապարհները Լեհաստանի և Նորվեգիայի հետ
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը հաստատել է կորոնավիրուսի տարածումը երկրում կանխելու գործողությունների պլանը:
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը ՆԳՆ-ի և ԱԳՆ-ի հետ համատեղ հանձնարարել է մշակել Լեհաստանի և Նորվեգիայի հետ սահմանին օտարերկրացիների անցակետը մարտի 15-ից ժամանակավորապես դադարեցնելու մասին նախագիծ:
Այդ անցակետերով Ռուսաստան մտնելու արգելքը չի վերաբերում Բելառուսի քաղաքացիներին, պաշտոնական պատվիրակություններին, ինչպես նաև այն անձանց, ովքեր Ռուսաստանում ունեն կացության վկայական: Ընդ որում, սահմանափակումները կանդրադառնան այն օտարերկրացիներին, ովքեր գնում են Ռուսաստան աշխատանքի կամ ուսման, ինչպես նաև զբոսաշրջիկների: