«Հայաստանը չի կարող դիմակայել կորոնավիրուսի տարածմանը և դրա պատճառը թաքնված է մեր երկրի կառավարման ներկայիս սկզբունքների մեջ»
Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետը հայտարարեց արձակուրդից հետ գալու մասին, ինչը նշանակում է քարոզարշավի միակողմանի դադարեցում։ Դասերը պրակտիկորեն մի օրով չեղարկվեցին։ Էջմիածնի քաղաքապետը փակեց սպորտդպրոցը։ «Թումոն» որոշեց մինչև ապրիլի 12-ը չաշխատել։ Պետական հիմնարկների մի մասում (օրինակ՝ ԱԺ-ում) անտիսեպտիկ են դրել ու հետևում են հիգիենային, իսկ, օրինակ, մյուսներում դա չկա։ Մի խոսքով՝ հատվածական, տեղային ու այսրոպեական լուծումներ, որոնք հուշում են, որ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ ՉԻ ԿԱՆԽՎՈՒՄ, որովհետև չկա արդյունավետ կառավարում։
Իսկ եթե ավելի լուրջ, Հայաստանը չի կարող դիմակայել կորոնավիրուսի տարածմանը և դրա պատճառը թաքնված է մեր երկրի կառավարման ներկայիս սկզբունքների մեջ:
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և համաճարակի հաղթահարման խնդիրները յուրաքանչյուր երկրից պահանջում են ծայրաստիճան պրոֆեսիոնալ և պատասխանատու մոտեցում: Հանրային առողջապահական մարտահրավերների հաղթահարման հարցում հատկապես կարևոր է պրոցեսները մասնագիտական թիմի կողմից կառավարելը: Իսկ ի՞նչ պատկեր ունենք այսօր Հայաստանի Հանրապետության կառավարման բարձրագույն օղակներում. համատարած դիլետանտություն, ոչ պրոֆեսիոնալիզմ, հանցավոր պոպուլիզմ և թիմեր կառավարելու տարրական հմտությունների բացակայություն:
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ Չինաստանի հետ, եթե նրա առողջապահական համակարգի վերահսկող պետական մարմնի ղեկավարը լիներ մետալուրգ: Իսկ եթե նրա առողջապահության նախարարի այն տեղակալը, որը համակարգում է բուժական աշխատանքները, լիներ հարկայինի տեսո՞ւչ: Կկարողանա՞ր արդյոք Չինաստանը հաղթել համաճարակին, եթե նրա բարձրաստիճան պետական պաշտոնյաները լինեին այնպիսին, ինչպիսին Հայաստանում են:
Ցավոք, դժվար է հավատալ, որ այս կառավարող թիմը կկարողանա համաճարակի դեմ արդյունավետ պայքարել: Եվ այդ մտավախություններն օր օրի հաստատվում են Կառավարության ամեն հաջորդ ոչ պրոֆեսիոնալ քայլով և որոշմամբ: Իսկ վճարելու ենք բոլորս…
Կա գին, որը դու անխուսափելիորեն վճարում ես, եթե քո առողջապահական տեսչական մարմնի ղեկավարը պոլիտեխնիկի մետալուրգիայի բաժինը ավարտած Հակոբ Ավագյանն է, իսկ երկրիդ բուժական խնդիրները համակարգող փոխնախարարը՝ նախկին հարկային ոստիկան Արտյոմ Սմբատյանը: Իսկ եթե դրան հավելում ենք այն սարսափելի աշխատանքային մթնոլորտը, որը ներկայումս տիրում է տեսչությունում և առողջապահության նախարարությունում՝ ներկայիս կառավարիչների և նրանց նշանակած կադրերի պատճառով, ապա հասկանալի է դառնում, որ խնդիրները դեռ առջևում են»։
Վարչապետը հայտարարեց արձակուրդից հետ գալու մասին, ինչ նշանակում է քարոզարշավի միակողմանի դադարեցում։ Դասերը պրակտիկորեն…
Gepostet von Armen Minasyan am Freitag, 13. März 2020