Սենկակու կղզիների պատկանելությունը ճապոնա-ամերիկյան անվտանգության պայմանագրի մաս է . Ճապոնիայի ԱԳՆ

Սենկակու կղզիների տարածքային պատկանելությունը ճապոնական կողմին հանդիսանում է ԱՄՆ-ի ու Ճապոնիայի միջև անվտանգության պայմանագրի մաս: Այս մասին հաղորդել է Ճապոնիայի ԱԳՆ ղեկավար Կոիչիրո Գեմբան ԱՄՆ պաշտպանութան նախարար Լեոն Պանետտայի հետ հանդիպումից հետո, հաղորդում է Reuters-ը:

«Ես չեմ բարձրացրել այդ հարցը այսօր, սակայն երկու կողմերն էլ հասկանում են, որ Սենկակու կղզիների պատկանելությունը Ճապոնիային ֆիքսված է պայմանագրով ու ընդունվում է Միացյալ Նահանգների կողմից»,- ասել է Գեմբան:

Հիշեցնենք, որ Ճապոնիայի՝ Հարավչինական ծովում կղզիներն ազգայնացնելու մտադրությունը դարձել է հակաճապոնական զանգվածային ցույցերի պատճառ:

Արդյունքում՝ Տոկիոն ստիպված էր դիմել Պեկինին՝ պահանջելով ապահովել ճապոնացի քաղաքացիների ու նրանց գույքի անվտանգություը: Հակաճապոնական ցույցերի ժամանակ այրվել էին 100-ից ավելի ճապոնական մակնիշի ավտոմեքենաներ:

Անվտանգության ու համագործակցության ամերիկա-ճապոնական պայմանագիրը ստորագրվել է 1951թ. և փոփոխությունների է ենթարկվել 1960թ.:

Տեսանյութեր

Լրահոս