«Արամ Սարգսյանի համար Հրայր Թովմասյանը հին է, իսկ Ֆելիքս Ցոլակյանն ու Անդրանիկ Քոչարյանը` նոր են»
Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անկեղծ ասած` չզարմացա, երբ Արամ Սարգսյանին տեսա Նիկոլ Փաշինյանի հետ նույն հարթակում «այո» քարոզելիս:
Ինչո՞ւ չզարմացա, որովհետև Արամ Սարգսյանի համար Հրայր Թովմասյանը հին է, իսկ Ֆելիքս Ցոլակյանն ու Անդրանիկ Քոչարյանը` նոր են: Չզարմացա, որովհետև Նիկոլ Փաշինյանի կողքը կանգնած «այո» քարոզող Արամ Սարգսյանի համար Սամվել Ալեքսանյանը գործարար է, իսկ օրինակ Ռուբեն Հայրապետյանը` «ասֆալտին փռելու» ենթակա օլիգարխ: Չզարմացա, թե ինչո՞ւ է Արամ Սարգսյանը նույն հարթակում կանգնած, երբ պողոսների վարչապետը ՍԴ-ին մեղադրում էր 1996-ի ընտրությունը «դակելու» հարցում, որովհետև Արամ Սարգսյանը միգուցե և չի հիշում, թե ինչ պաշտոն էր այդ ժամանակ զբաղեցնում Վազգեն Սարգսյանն ու ինչ ներգրավվածություն ուներ այդ ընտրություններում:
Չզարմացա, որովհետև 1998-ի իշխանափոխության հիմնական, ես կասեի` առանցքային դերակատարներից Վազգեն Սարգսյանի մտքով չէր անցել, որ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հին է ու նրանից պետք է ազատվել: Այո, չզարմացա, որովհետև ես էլ լավ գիտեմ, պողոսների վարչապետն էլ լավ գիտի, թե 2018թ.-ին ԲԴԽ նախագահի ընտրության ժամանակ Արամ Սարգսյանն ու Արտակ Զեյնալյանն ինչպես են քվերակել: Ի դեպ` լավ են արել, որ այդպես են քվեարկել, ճիշտ են արել»:
Անկեղծ ասած` չզարմացա, երբ Արամ Սարգսյանին տեսա Նիկոլ Փաշինյանի հետ նույն հարթակում «այո» քարոզելիս: Ինչու՞ չզարմացա,…
Gepostet von Mihran Hakobyan am Mittwoch, 11. März 2020