«Պարոն Փաշինյանի հետ հանդիպել եմ նրա ազատ արձակվելուց հետո տարիներ անց, ընդհանուրը 2-3 անգամ՝ հանրային միջոցառումների ժամանակ»
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Հարգելի հայրենակիցներ,
վերջին շրջանում, կապված իմ կողմից ՈՉ-ի նախաձեռնող խմբին անդամակցելու հետ, որոշ հանրային անձանց կողմից հաճախ շրջանառվում է այն միտքը, թե ինչպես ես կարող էի հայտնվել այդտեղ, չէ՞ որ ժամանակին հանդիսացել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտպանը մարտի 1-ի գործով:
Նպատակահարմար եմ գտնում պարզաբանել՝
Հանդիսացել եմ պարոն Փաշինյանի պաշտպանը 2009 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին, քրեական գործի նախաքննության ավարտից հետո մեր համագործակցությունը դադարել է փոխադարձ համաձայնությամբ: Դադարեցման պատճառները հանդիսանում են փաստաբանական գաղտնիք և ենթակա չեն հրապարակման:
2008-2009 թթ. ընթացքում հանդիսացել եմ <Հայկական ժամանակ> օրաթերթը հրատարակող <Դարեսկիզբ> ՍՊ ընկերության փաստաբանը, որի հետ ակտիվ համագործակցությունը դադարեցվել է քրեական գործով պաշտպանությունը դադարեցնելու հետ միաժամանակ:
Մեծ հարգանքով եմ վերաբերվում վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, ով իրեն դրսևորել է լավագույն կողմերից ամուսնու հետախուզման մեջ գտնվելու ընթացքում՝ որպես օրինակելի կին, լավ և վստահելի ընկեր:
Այդ ընթացքում ունեցել եմ շատ լավ հարաբերություններ խմբագրության աշխատակիցների հետ, ինչը հանդիսանում է իմ մարդկային կապիտալը:
Պարոն Փաշինյանի հետ հանդիպել եմ նրա ազատ արձակվելուց հետո տարիներ անց, ընդհանուրը 2-3 անգամ՝ հանրային միջոցառումների ժամանակ:
2015 թվականին նրա թիմի կողմից ստացել եմ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը անդամագրվելու առաջարկ, որը մերժել եմ, մասնավորապես, իմ փաստաբանական գործունեության մեջ քաղաքական կաշկանդվածություն չունենալու պատճառով:
Երբեք չեմ հանդիսացել պարոն Փաշինյանի քաղաքական թիմի անդամ, չեմ հանդիսացել պարոն Փաշինյանի ընկերը կամ մտերիմը:
Այսինքն՝ չունեմ և չեմ ունեցել որևէ բարոյական արգելք մշտապես արտահայտելու իմ կարծիքը հանրային հարցերի շուրջ, որը չէր համընկնի ընդդիմադիր Ն.Փաշինյանի կարծիքի հետ, առավելևս՝ վարչապետ Ն.Փաշինյանի կարծիքի հետ:
Ուրախ եմ, որ իմ մասնագիտական գործունեության ընթացքում հնարավորություն եմ ունեցել ստանձնելու 2009 թվականին Ն.Փաշինյանի շահերի պաշտպանությունը, արել եմ հնարավորը, այդ աշխատանքը լավագույնս իրականացնելու համար:
Շարունակում եմ մնալ համոզված, որ Ն.Փաշինյանը դատապարտվել է ակնհայտ ապօրինի եղանակով և նա անմեղ է իրեն առաջադրված մեղադրանքում, անկախ այն բանից, որ գոյություն ունի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, իսկ այն կայացրած դատավորները շարունակում են պաշտոնավարել:
Միևնույն ժամանակ, միշտ եղել եմ ազատ մարդ և իմ երկրի ազատ քաղաքացի, ով երբեք չի վախենալու արտահայտել իր կարծիքը՝ անկախ որևէ հանգամանքից:
Շնորհակալ եմ, եթե այսքանն ընթերցեցիք,
Միշտ Ձեր
Տիգրան Աթանեսյան
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՀարգելի հայրենակիցներ,վերջին շրջանում, կապված իմ կողմից ՈՉ-ի նախաձեռնող խմբին անդամակցելու հետ, որոշ…
Gepostet von Tigran Atanesyan am Mittwoch, 11. März 2020