Կիևում կփակեն դպրոցներն ու ժամանցի կենտրոնները
Կիեւում կորոնավիրուսի հայտնվելը կանխելու համար քաղաքապետարանը որոշել է մարտի 12-ից կիրառել սահմանափակիչ միջոցներ: Մասնավորապես, քաղաքում կսահմանափակվի բոլոր կրթական հիմնարկությունների՝ դպրոցների, բուհերի, մանկապարտեզների, մարզական եւ արվեստի դպրոցների աշխատանքը, ֆեյսբուքում հայտարարել էքաղաքագլուխ Վիտալի Կլիչկոն։
Նաեւ Ուկրաինայի մայրաքաղաքում կսահմանափակվեն զանգվածային միջոցառումները, այդ թվում՝ համերգները, խորհրդաժողովները եւ կինոցուցադրությունները: Կփակվեն ժամանցի կենտրոնները եւ զվարճանքների գոտիներն առեւտրաժամանցային կենտրոններում:
Կիեւի հասարակական տրանսպորտն առայժմ կաշխատի սովորական ռեժիմով: Սահմանափակումներն առայժմ մտցված են մինչեւ մարտի վերջը:
Ուկրաինայում կորոնավիրուսով վարակման՝ առայժմ միակ հաստատված դեպքն արձանագրվել է Չեռնովցիում մի մարդու մոտ, որը եղել է Իտալիայում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: