Բաժիններ՝

Հավաքականի նոր մարզիչը բացահայտել է Ռամոսին և ունի շատ տարօրինակ մեթոդներ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարեց ազգային ընտրանու նոր գլխավոր մարզչի նշանակման մասին։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի 64-ամյա հայտնի մասնագետ Խոակին Կապարոսը: Պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թվականի նոյեմբերի 30-ը:

Խոակին Կապարոսը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 15-ին՝ իսպանական Ուտրետա քաղաքում։

Հայտնի է Բիլբաոյի «Ատլետիկում», «Դեպորտիվոյում» և հատկապես «Սևիլիայում» մարզչական աշխատանքով: «Սևիլիա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է։

2019 թվականին Կապարոսը «Սևիլիայի» նահանգի կողմից պարգևատրվել է Ոսկե մեդալով։

Խոակին Կապարոսը «Ռեալի» սան է։ Մադրիդյան ակումբում նա արել է իր առաջին քայլերը՝ որպես «Պլյուս Ուլտրա» ակումբի ֆուտբոլիստ։ Բայց Կապարոսը չի ունեցել երկարատև ֆուտբոլային կարիերա: Եվս երեք ակումբում խաղալուց հետո, որոնց թվում «Լեգանեսն» է, նա ավարտել է իր կարիերան՝ որպես խաղացող, իսկ 26 տարեկանում դարձել է մարզիչ:

2000 թվականին Կապարոսը հրավիրվեց «Սևիլիա», որը նոր էր աշխատանքից հեռացրել Խուան Կառլոս Ալվարեսին: Կապարոսը մնաց ակումբում 5 տարի: Սկսել պետք էր նորից Սեգունդայից, որտեղ «Սևիլիան» մեկ մրցաշրջան առաջ էր հայտնվել: Հատկանշական է, որ «Բետիսի» հետ միասին՝ Կապարոսի թիմը վերադարձավ Սեգունդայից Պրեմիերա առաջին հորիզոնականից:

«Սևիլիայում» Կապարոսը բացահայտեց այնպիսի խաղացողների և տաղանդների, ինչպիսիք են Կառլոս Մարչենան, Խոսե Անտոնիո Ռեյեսը, Հեսուլին և Սերխիո Ռամոսը: Ապագա ձեռքբերումները, ինչպիսիք են Խուլիո Բապտիստան, Ադրիանոն, Դանի Ալվեշը և Ռենատոն, հույս էին ներշնչել, որ Կապարոսի թիմը կհասնի եվրոպական մրցակցային գոտի և տնային ասպարեզում հաջողության կհասնի, բայց նրան աշխատանքից հեռացրին և փոխարինեցին Խուանդա Ռամոսով՝ նախքան նրան հաջողվեց ինչ-որ բանի հասնել:

Ի դեպ, Սերխո Ռամոսը նշում է, որ Կապարոսն այն մարզիչներից է, ով օգնել է նրան ձևավորվել՝ որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։

2018 թվականի գարնանը մասնագետը կրկին վերադարձավ «Սևիլիա»: Վինչենցո Մոնտելայի՝ գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարվելուց հետո նա գլխավորում է թիմը մինչև մրցաշրջանի ավարտ: Մրցաշրջանի ավարտին Կապարոսը սկսում է աշխատել՝ որպես թիմի մարզական տնօրեն: Թիմի գլխավոր մարզիչ է նշանակվում  Պաբլո Մաչինը։

2019 թվականի մարտի 15-ին Մաչինը լքում է «Սևիլիայի» գլխավոր մարզչի պաշտոնը: Խոակին Կապարոսը կրկին գլխավորում է թիմը և մնում է այդ պաշտոնում մինչև մրցաշրջանի ավարտը։

Կապարոսն աշխատում էր «Սևիլիայում»՝ չնայած ծանր հիվանդությանը։ 2019 թվականի ապրիլի Խոակին Կապարոսը խոսեց անբուժելի հիվանդության մասին, որի դեմ վերջին տարիներին պայքարում է: Մարզիչն ունի քրոնիկ լեյկոզ։

63-ամյա Կապարոսը հաստատել էր, որ չնայած իր հիվանդությանը՝ կշարունակի աշխատել թիմի հետ գոնե մինչև մրցաշրջանի ավարտ:

Երկրպագուները Խոակին Կապարոսի աշխատանքը գնահատում են շատ բուռն, թիմերի խաղը՝ պայքարող և գրոհող, իսկ մարզչական մոտեցումները՝ մեղմ ասած՝ տարօրինակ։

Մարզիչը սիրում է, երբ ֆուտբոլիստները լինում են շատ մոտիվացված, և դրա համար անում է ամեն ինչ։ Երբեմն մարզիչը դիմում է նաև ծայրահեղությունների։ «Մալյորկայի» ֆուտբոլիստները, օրինակ, պատմում են, որ Պրեմիերայում մնալու համար կարևոր խաղից առաջ մարզիչը հանդերձարանում նրանց համար միացրել է 18+ բովանդակությամբ տեսանյութ և ասել, որ ֆուտբոլիստները պետք է աշխատեն այնպես, ինչպես տեսանյութի գլխավոր հերոսը։ Այս մոտեցումը, սակայն, այնքան էլ չօգնեց թիմին, և թիմը դուրս մնաց Պրեմիերայից։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս