Բաժիններ՝

Պետդուման օրենք ընդունեց ՌԴ-ի Սահմանադրության ուղղման մասին

Պետդուման մարտի 11-ին երրորդ՝ վերջնական ընթերցմամբ, ընդունել է օրենք Սահմանադրության մեջ ուղղում կատարելու մասին, որը ներկայացվել էր ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Օրինագծի ընդունման օգտին քվեարկել է 383 պատգամավոր, 43-ը ձեռնպահ է մնացել, դեմ չի եղել: Օրենքի համար ստացվել է շուրջ 390 ուղղում, ավելի վաղ լրագրողներին ասել էՊետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Ուղղումները մեծավ մասամբ նախապատրաստել էր հատուկ աշխատանքային խումբը, որի կազմում էին Պետդումայի պատգամավորներ, սենատորներ, հասարակական գործիչներ, փորձագետներ: Ուղղումների զգալի մասը խորհրդարանի ստորին պալատին ներկայացրել է պետության ղեկավարը: Ուղղումների թվում է «անընդմեջ» բառի բացառումը երկու նախագահական ժամկետների վերաբերյալ, որոնց ընթացքում կարող է պաշտոնավարել միեւնույն անձը:

Բացի դրանից, ընդունվել է պատգամավոր Վալենտինա Տերեշկովայի առաջարկած ուղղումը նախորդ նախագահական ժամկետների զրոյացման մասին:

Այսպիսով այն անձը, որը նախկինում զբաղեցրել է կամ այժմ զբաղեցնում է նախագահի պաշտոնը, կկարողանա կրկին դառնալ պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու: Ուղղումները նաեւ նախատեսում են, որ նախկին նախագահը կկարողանա ստանալ սենատորի ցմահ կարգավիճակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031