Ստամբուլի քաղաքապետարանը Մխիթարյան հիմնադրամին թույլ է տվել հյուրանոց և գրասենյակային համալիր կառուցել

Ստամբուլի քաղաքապետարանը թույլտվություն է տվել հայկական հիմնադրամին շինարարություն իրականացնել քաղաքի կենտրոնական հատվածում:
Ինչպես փոխանցում են թուրքական աղբյուրները, Ստամբուլի քաղաքապետարանը քննարկել և հավանության է արժանացրել հայ կաթոլիկ Մխիթարյան հիմնադրամի նախագիծը, որով այն նախատեսում էր հյուրանոց և գրասենյակային համալիր կառուցել իրեն պատկանող տարածքում:

Տարածքը գտնվում է Ստամբուլի պատմական Ինջի կինոթատրոնի հարևանությամբ և մի քանի հազար քմ տարածք է զբաղեցնում: Այս տարածքը համարվում է պատմական արժեք ունեցող և Ստամբուլի զբոսաշրջային կենտրոններից է:

Տեսանյութեր

Լրահոս