Հռոմի պապը Լիբանանում հանդուրժողականության կոչ է արել
Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը, որն այցով գտնվում է Լիբանանում, մերձավորարևելյան տարածաշրջանի բնակիչներին կրոնական հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի կոչ է արել:
Այսօր Բեյրութում ելույթ ունենալով Լիբանանի քաղաքական և կրոնական ղեկավարների առաջ` պապը նշել է քրիստոնյաների և մուսուլմանների խաղաղ գոյակցության կարևորությունը:
Երեկոյան Բենեդիկտոս XVI-ը կդիմի Մերձավոր Արևելքի տարբեր երկրները ներկայացնող երիտասարդների խմբին:
Հռոմի պապի եռօրյա այցն անցնում է ուժեղացված անվտանգության պայմաններում: Երեկ Տրիպոլի քաղաքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և իսլամական աշխարհում հուզում առաջացրած «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դեմ բողոքողների միջև: Մեկ մարդ մահացել է, 25-ը վիրավորվել են: