Կանադայի տարածաշրջանային դեսպանատները հայտարարություն են տարածել «Սաֆարովի գործի» կապակցությամբ
Թուրքիայում, Վրաստանում, Ադրբեջանում և Թուրքմենստանում Կանադայի դեսպանատները հայտարարություն են տարածել, որով իրենց հիասթափությունն են հայտնում «Սաֆարովի գործի» կապակցությամբ, տեղեկացնում է Կանադայի կառավարության կայքը:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Կանադան մտահոգված է Ռամիլ Սաֆարովի գործով վերջին զարգացումների, մասնավորապես՝ նրան ներում շնորհելու և այն ոչ ողջունելի հակասության առիթով, որի պատճառ դարձավ այդ ներումը:
Մենք բոլոր կողմերին հորդորում ենք անհրաժեշտ միջոցները ձեռնարկել՝ մեծացնելու համար վստահությունը և կառուցողական նպաստ բերելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին:
Կանադան սատարում է ընթացիկ խաղաղության գործընթացն և այն բոլոր նախաձեռնությունները, որոնք նպատակ ունեն նպաստել համագործակցությանը և բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը տարածաշրջանում»:
Հաջորդիվ ներկայացվում է Սաֆարովի գազանաբարո հանցագործությունը՝ հայոց բանակի սպա Գուրգեն Մարգարյանի նկատմամբ, և 2012-ի օգոստոսի 31-ին հանցագործի արտահանձնումը Ադրբեջանին: