Սիրիացի ընդդիմադիրները մեկնում են Չինաստան
Սիրիայի Հանուն ժողովրդավարական բարեփոխումների ազգային համակարգող կոմիտեի ղեկավար Հասան Աբդել Ազիմը սեպտեմբերի 16-20-ը կայցելի Չինաստան և հանդիպում կունենա Չինաստանի ԱԳՆ ներկայացուցչի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուն Լեյը:
Սիրիայի ընդդիմության պատվիրակությունը` Ազիմի գլխավորությամբ, Չինաստան է մեկնում Միջազգային հարաբերությունների ուսումնասիրության չինական ժողովրդական հանրության հրավերով:
«ՉԺՀ ԱԳՆ-ի պատասխանատու պաշտոնյան կհանդիպի պատվիրակության հետ»,- ասել է Հուն Լեյը:
Նա նշել է, որ Չինաստանը հանդես է գալիս Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծման և բռնության շուտափույթ դադարեցման օգտին՝ հիշեցնելով, որ օգոստոսին Չինաստանում է եղել Սիրիայի նախագահի հատուկ բանագնաց Բուսեյնա Շաաբանը: